Էդուարդ Մանվելյանի օրերս հրապարակված գրքի առիթով երեկվա իմ ստատուսով մեկնաբանել ու կենսական անհրաժեշտություն էի համարել, որ իրեն հայ համարող յուրաքանչյուր ոք պարտավոր է իմանալ, թե ինչու է դարեր շարունակ հայի լավագույն տեսակը լքել իր հողն ու հայրենիքը և ապաստան գտել օտարի հողում: Հայի ճակատագրի հետ կապված նման ողբալի երևույթը շատ դիպուկ փաստագրված է նաև դարձյալ վերջերս հրապարակված մի այլ կարևոր աշխատությունում՝ ՎԱՀԵ ԼՈՌԵՆՑԻ «Բյուզանդիայի հայերը» գրքում:
Վահե Լոռենց, հեղինակ, որին ես անվանում եմ ճշգրիտ պատմության հիմնադիր:
Գրքում ցույց է տված միջնադարյան հզոր կայսրության՝ Բյուզանդիայի վեց հարյուր տարվա պատմությունը, որտեղ փաստագրված է բոլոր այն հայերի անունները, որոնք իրենց արվեստով, վարչական ու ռազմական գործով այդ երկիրը հասցրել են հզոր մակարդակի և վեց դար կառավարել այն, իսկ այդ ընթացքում հայոց հայրենիքը պառակտվում ու մասնատվում էր:
Ինչու՞, այդ հարցի պատասխանը հանրամատչելի ձևով հեղինակը տալիս է գրքի նախաբանում:
Ինչպես դարեր շարունակ, այսօր ևս շարունակվում է այդ ողբալի երևույթը և քանդում հայի օջախը:
Հայ գրականության մեջ նման եզակի գրքերի նկատմամբ մեր օրերի անտարբերությունն ու անուշադրությունը չարիքից բացի լավ բան չի կարող բերել:
Ադամ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ